Ինդոնեզիայում առաջիկա շաբաթների ընթացքում մոտ 200 օրանգուտան կարող է սատկել
Սումատրայում անտառային հրդեհների պատճառով, ինչպես նաև անտառները պլանտացիաների վերածելու հետևանքով առաջիկա շաբաթների ընթացքում մոտ 200 օրանգուտան կվերանա, հաղորդում է Reuters գործակալությունը:
Բնապահպան կազմակերպությունների միավորումը (մասնավորապես` Greenpeace-ը և Friends of Earth-ը) այսօր հայտարարությամբ է հանդես եկել: Բնապահպանները բարձրաձայնում են Ինդոնեզիայի արևելյան մասի անտառները փրկելու կարևորությունը, որտեղ բնակվում են Մարմիր գրքում գրանցված կապիկներ:
«Օրանգուտանների սումատրական ողջ պոպուլիացիան 6.6 հազար է: Դրանք հիմնականում բնակվում են կղզու արևմտյան ափի` Ռավա Թրիփա (Rawa Tripa) շրջանում: Սակայն այդ տարածքի 23-ը հատկացված է արմավենու պլանտացիաներ հիմնելու համար»,- գործակալությունը մեջբերում է «կանաչների» հայտարարությունը:
Բնապահպանների ներկայացուցիչ Գրեհամ Ուշերը (Graham Usher) բացատրել է, որ արբանյակային լուսանկարներից երևում է, որ վերջին շաբաթվա անտառային հրդեհների տարածման պատճառով օրանգուտանները ստիպված շարժվում են դեպի անտառի եզրը: Եթե միևնույն ժամանակ գյուղատնտեսական ընկերությունները շարունակեն անտառահատումը, ապա կապիկները բնակության կենսագոտուց կզրկվեն, և մոտ 200 կենդանի կարող է սատկել:









