ԱՄՆ–ը կֆինանսավորի Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը. Պենտագոն

09:05 • 28.03.12

Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսից Իսրայելի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգի  ամրապնդման համար հավելյալ ֆինանսավորում է պահանջում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունը:

«Իսրայելի անվտանգության աջակցությունը նախագահ Բարաք Օբամայի և Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի քաղաքականության առանցքային առաջնահերթություններից է: ԱՄՆ–ն արդեն 205 մլն դոլար է հատկացրել Իսրայելի հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգի ամրապնդման համար…. Պենտագոնը մտադիր է ՀՀՊ համակարգերի ամրապնդման, ինչպես նաև իսրայելական պահանջների և հանձնարարականների համաձայն գնումներն ապահովելու համար համապատասխան ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ Կոնգրես հայտ ներկակացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ: