Պետերբուրգյան դատարանը երեխայի կյանքը փրկել է աղանդավոր ծնողների դեմ վճռով
Պետերբուրգյան հիվանդանոցներից մեկի բժիշկները կարողացել են դատարանի միջոցով վթարում տուժած մի երեխայի արյան փոխներարկման և վիրահատության կատարման համար: Աղջկա հայրը, ով «Եհովայի վկա» աղանդի հետևորդ է, թույլ չի տվել իրականացնել որևէ բժշկական միջամտություն՝ երեխայի կյանքը փրկելու համար, գրում է medportal.ru-ն:
Մարտի 26-ին Սոլիդարնոստ հրապարակում վարորդը վթարի էր ենթարկել 1,3 տարեկան երեխային, ով բազմաթիվ վնասվածքներով անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Արյան շտապ փոխներարկում և վիրահատություն է անհրաժեշտ եղել: Սակայն աղջկա հայրը հիվանդանոց է եկել փաստաբանների հետ և փաստացի արգելել փրկել իր աղջկան:
Բժիշկների դիմել են դատարան և շահել են դատը: Փոքրիկին արդեն վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է ծանր:









