Արտաշատում 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 11.43-ին, Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 և արևելյան երկայնության 44.550.
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատում, Վերին Դվինում և Այգեստանում 3 բալ ուժգնությամբ:









