Սարկոզին խոստանում է ընտրվելու դեպքում իրեն «նախագահավարի» պահել
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Paris Match ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կփոխի իր վարքագիծը և կդառնա «ուրիշ նախագահ»:
Այսօր լույս տեսած հոդվածում նա խոստովանել է, որ իմպուլսիվ վարքագիծ է դրսևորել նախկինում: Սակայն հինգ տարվա ընթացքում հասցրել է փորձ ձեռք բերել և խոստանում է չկրկնել նախկին սխալները:
Բացի այդ, նա խոստացել է այնպիսի փոփոխություններ կատարել Ֆրանսիայի Սահմանադրության մեջ, որ երկրորդ մանդատն իր համար վերջինը չլինի: Ներկայիս Սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավել:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 22-ին, երկրորդը` մայիսի 6-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարի 10 թեկնածու: Հարցումների համաձայն` Սարկոզիի հիմնական մրցակիցն է համարվում Ֆրանսուա Օլանդը









