Ազովի ծովում մոտ 100 դելֆին արգելափակվել է սառույցների պատճառով
Մոտ 50-100 դելֆին արգելափակվել են Ազովի ծովի սառույցներում՝ Ուկրաինայի Կերչ քաղաքից ոչ հեռու:
Մասնագետների կարծիքով Սև ծովում ձմեռն անցկացրած դելֆինները հեռացել էին Ազովյան ծովի Կազանտիպի նեղուցում որսի համար:
«Եթե քամին չդադարի և սառույցները շարունակեն կենդանիներին «հրել» դեպի ափը, ապա նրանք կսատկեն», - ասել է Կերչի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակիցը:
Հավելենք, որ դելֆինների տարհանման վերջնական որոշումը պետք է կայացնի Բնապապանության նախարարությունը, ով մարտի 28-ին պատրաստվում է այցելել Ազովի ծովի, գրում է BBC-ն:









