Սիրիական բանակը գրոհել է հերթական քաղաքը

15:29 • 28.03.12

Սիրիական կառավարական բանակը մարտի 28-ին հաձակվել է երկրի կենտրոնում գտնվող Կալաատ ալ-Մադիկ քաղաքի և մոտակա գյուղերի վրա:

«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ՝ այդ տարածքի պաշարումը շարունակվել է մոտ 2 շաբաթ, ինչից հետո իշխանական զորքերը որոշել են հարձակվել:

Տեղի ապստամբներն, ի տարբերություն երկրի այլ տարածքներում գտնվող իրենց համախոհների, հակառակորդի մոտեցման ժամանակ չեն լքել քաղաքը այլ մտել են պայքարի մեջ:

Վերջին տվյալների համաձայն նրանց հաջողվել է կանգնեցնել տանկերի և հետևակի մարտական մեքենաների ընթացքը: Կորուստների մասին դեռ չի տեղեկացվում:

Հավելենք, որ մի քանի ամիս առաջ Կալաատ ալ-Մադիկ քաղաքն իրեն անկախ համարեց Բաշար Ասադի իշխանությունից՝ արտաքսելով բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին: