Ավստրալուհին փռշտալուց կոտրել է պարանոցը
Ավստրալուհի Մոնիկա Ջեֆերին, փռշտալու հետևանքով կոտրել է պարանոցը, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:
10-ամսական երեխայի մայրը երկու շաբաթ տանն անցկացնելուց հետո, որոշել է դիմել բժշկի: Նա միայն հիվանդանոցում է տեղեկացել, որ կոտրվել են նրա պարանոցի երկու ողերը:
«Ես զգացի, որ ինչ որ բան այն չէ, պարանոցիս մեջ ինչ-որ բան շարժվում էր և սոսկալի ցավում»,- ասել է Ջեֆերին:
Բարեբախտաբար, բժիշկները նշել են, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:









