Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ է սպանվել Հալեպի մոտակայքում
Հալեպում սպանվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան գեներալներից մեկը, հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, բրիգադային գեներալ Խլեյֆ ալ-Աբդուլլահը (Khleif al-Abdullah) սպանվել է ալ-Համադանիե բնակավայրի մզկիթի մոտ: Ականատեսների վկայությամբ չորս մարդմ ոտեցել են նրան և գնդակահարել և ավտոմեքենայով հեռացել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:









