Ավտովթար Երևանում. տաքսին փորձում էր շուտ տեղ հասնել (լուսանկարներ)

00:31 • 28.03.12

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևանի Աբովյան փողոցում՝ Ագրարային համալսարանի դիմաց, «Սամանդ» մակնիշի «Երևանյան տաքսի» ծառայության Տ1736 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա» մակնիշի 27 ՕՕ 553 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննիչը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տաքսու վարորդը, մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան, բախվել է նշված ավտոմեքենայի առջևի մասին:

ՃՈ հետաքննիչը պարզում է վարորդների ինքնությունը:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի