Թուրքիան պաշտպանության զարգացման հնգամյա նախագիծն է ներկայացրել

20:35 • 28.03.12

Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերությունը պաշտպանական ծրագրերի զարգազման` 2012-2016թթ նախագիծն է ներկայացրել, հաղորդում է lenta.ru-ն:

Նախատեսվում է, որ 2015թ. ավարտին պատրաստ կլինի թուրքական բանակի հիմնական` երրորդ սերնդի «Ալթայ» տանկի նախագծումը: 2016-ին կավարտվի առաջին թուրքական ականակիր նավի կառուցումը: 2013թ.-ին կավարտվի հարվածային ուղղաթիռ «Աթաք»-ի նախագծումը, իսկ 2014թ.-ին անօդաչու թռչող սարք «Անկա»-ն:

Այս տարվա հունիսին Թուրքիան կսկսի բանակի գրոհային ինքնաձիգ «Մեհմեթջիք-1»-ի զանգվածային արտադրությունը: 

Նախորդ տարվանից թուրքական ռազմական արդյունաբերությունն պաշտպանական ոլորտի ավելի քան 280 նախագիծ է ներկայացրել: 2011թ. կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 27.3 մլրդ դոլար: