Տեխասում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. հրամանատարը ռումբի մասին էր գոռում

10:11 • 28.03.12

ԱՄՆ-ում մի ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել, որի պատճառը, ուղևորների պնդմամբ հրամանատարի՝ իքնաթիռում ռումբի առկայության մասին բղավոցներն են եղել:

Չվերթն իրականացնող JetBlue ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռը երեք ու կես ժամ թռիչքից հետո ստիպված է եղել հարկադիր վարէջք կատարել Տեխաս նահանգի Ամարիլյո քաղաքում՝ հրամանատարի առողջական վիճակի պատճառով:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ անձնակազմի անդամներից մեկը դուրս է բերվել խցիկից և նրան արգելել են թռիչք իրականացնել:

«Մենք լսեցինք «ռումբ» բառը, հստակ չգիտեինք՝ ինչ է կատարվում: Հրամանատարը գոռում էր, որ իրեն գաղտնագիր է անհրաժեշտ, որպեսզի մտնի այնտեղ», - ասել է ուղևորներից մեկը:

Միաժամանակ, ինքնաթիռի օդաչուներից մեկը բարձրախոսով հայտարարել է, որ իրեն օգնություն է անհրաժեշտ հրամանատարին հանգստացնելու համար:

Հավելենք, որ 135 ուղևորներից բաղկացած օդանավաը ուղևորվում էր Նյու Յորքից Լաս Վեգաս, գրում է BBC-ն: