Միացյալ Նահանգները խրախուսում է այն երկրներին, որոնք խզում են Իրանի հետ հարաբերությունները
ԱՄՆ-ն խրախուսում է տարածաշրջանային երկրների՝ Իրանի հետ առևտրային և այլ հարաբերություններից հրաժարվելու մղումը, այսօր Դուշանբեում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բյելքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Դա անհրաժեշտ է Իրանի վրա ճնշում գործադրելու և միջազգային հանրության կողմից Իրանի միջուկային ծրագրի հանդեպ միասնական անհանգստության դիրքորոշումն արտահայտելու համար», - հայտարարել է Բյելքը:
Բյելքի խոսքերով, ներկայումս ԱՄՆ-ն փնտրում և աջակցում է այն տնտեսական ծրագրերը, որոնք շրջանցում են Իրանը: «Մի քանի լավ այլընտրանք կա (Իրանին՝ որպես տնտեսական գործընկերոջ - խմբ.), ինչպես օրինակ` Թուրքմենստան - Աֆղանստան - Պակիստան - Հնդկաստան (TAPI) խողովակաշարը և մի շարք այլ խողովակաշարեր, որոնց նախագծերն այժմ դիտարկվում են մեր կողմից», - հայտարարել է դիվանագետը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բյելքը շեշտել է, որ Թուրքմենստան - Աֆղանստան - Պակիստան - Հնդկաստան խողովակաշարը ԱՄՆ-ի կողմից հատուկ աջակցության է արժանանում:









