ՀԲ-ն Վրաստանին 60 մլն դոլար կտա Կախեթիի զարգացման համար

16:09 • 28.03.12

Համաշխարհային բանկը 60 մլն դոլար է հատկացրել Վրաստանին Կախեթի մարզի զարգացման համար: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության համաձայն` գումարը կուղղվի մարզի պատմական վայրերի ու հուշարձանների, ճանապարհների ու այգիների  վերականգնմանը, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Դիմիտրի Գվինդաձեն և ՀԲ Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

Ալամի խոսքով` Կախեթիի զարգացման նախագիծը բավականին նորարարական ծրագիր է: Ըստ նրա` ծրագրի ավարտից հետո զբոսաշրջիկների թիվն այստեղ կավելանա, ինչն էլ իր հերթին եկամուտ կբերի տեղի բնակչությանը:

Վարկը տրամադրվել է 28 տարի ժամկետով, որից 7 տարին` արտոնյալ: