Եմենում առևանգել են Սաուդյան Արաբիայի փոխհյուպատոսին
Եմենում Սաուդյան Արաբիայի փոխհյուպատոս Աբդուլլա ալ-Խալիդին առևանգվել է, գրում է Reuters-ը:
Նրա վրա հարձակվել են այն ժամանակ, երբ նա դուրս է եկել Ադեն քաղաքի իր նստավայրից: Երկու զինված տղամարդ նրան նստեցրել են մեքենան և տարել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանությունում տեղեկացրել են, որ փոխհյուպատոսն այդ քաղաքում արդեն ունեցել էր տհաճ միջադեպեր: Անցած տարի գողացել էին նրա մեքենան, իսկ գողին այդպես էլ չէին գտել:









