Հարձակում ՆԱՏՕ-ական շարասյան վրա. 5 զոհ

13:06 • 29.03.12

Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման շարասյան վրա ապստամբների հարձակման հետևանքով առնվազն 5 զինվորական է սպանվել, ևս 5-ը վնասվածքներ ստացել, տեղեկացնում է Foxnews-ը:

Սկսված մարտի ընթացքում ավելի քան 14 գրոհային է սպանվել: Սակայն, ՆԱՏՕ-ի շարասյան 3 բեռնատար հրկիզվել է: