Բրիտանացիներն Աֆղանստանում ռազմական ակադեմիա կհիմնեն

18:38 • 29.03.12

Մեծ Բրիտանիայի զինված ուժերն աջակցելու են Աֆղանստանին` ռազմական ակադեմիա հիմնելու հարցում, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Համաձայն արդեն հաստատված ծրագրի, որը կոչվում է «Սենդհըրսթը ավազի վրա», մոտ 200 բրիտանացի զինվորական կվերապատրաստեն ապագա աֆղանական սպաներին:

Մեծ Բրիտանիան նախատեսում է 2014թ.-ին` իր մարտական առաքելության ավարտին դուրս բերել զորակազմի մեծ մասը:

Նշենք, որ աֆղանական ազգային ակադեմիան կբացվի Քարգա քաղաքում, 2013 թվականին: