«Վիմպելկոմ»-ի ալժիրյան «դուստրը» տուգանվել է 1.3 մլրդ դոլարով

12:20 • 29.03.12

Ալժիրյան առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել 1.3 մլրդ դոլարով տուգանել Orascom Telecom Algeria ընեկերությանը (ապրանքանիշը` Djezzy), որը հանդիսանում է ռուսական  «Վիմպելկոմ» ընկերության դուստր ընկերությունը:

Ալժիրյան ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը և այդ ընթացքում որոշման ի կատար ածումը կասեցվելու: Դատական քննությունները սկսվել էին 2010 թ.-ից՝ կապված երկրի արտաժութային օրենսդրության հետ:

Ալժիրյան օպերատորը Wind Telecom հոլդինգի խոշորագույն ակտիվներից մեկն է, որը «Վիմպելկոմ»-ը ձեռք է բերել եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրասից: 

Հավելենք, որ Beeline-ը «Վիմպելկոմ»-ի ապրանքանիշն է, որը ներկայացված է նաև Հայաստանում: