ԼՂՀ ԱԳՆ-ում ընդունել են Անջեյ Կասպշիկին
Մարտի 29-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացված դիտարկաման արդյունքները:









