Բաղդադում Արաբական լիգայի գագաթնաժողովի ընթացքում ռումբեր են պայթել

15:56 • 29.03.12

Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի սկզբից անմիջապես հետո Բաղդադի կենտրոնական, առավել անվտանգ «Կանաչ գոտում» երկու պայթյուն է որոտացել: Դրանցից մեկը տեղի է ունեցել Իրանի դեսպանատան մոտակայքում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պայթյունների առնչությամբ դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա:

Նման մեծ մասշտաբի միջոցառում վերջին 20 տարիների ընթացքում Իրաքում չի եղել: Հենց այդ պատճառով էլ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել և նույնիսկ լրագրողները տեղյակ չեն, թե կոնկրետ որտեղ է անցկացվում միջոցառումը: