Արթուր Աբրահամը ակնկալում է հայ հանդիսատեսի երկրպագությունը (տեսանյութ)
Բռնցքամարտի հայաստանցի սիրահարներին երկու օրից հաճելի անակնկալ է սպասվում՝ ի դեմս Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշևսկու մենամարտի:
Մենամարտը տեղի է ունենալու մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը ժամը 2։00-ին։ Այն հեռարձակվելու է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Մենամարտի անցկացման վայրը Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում:
Արթուր Աբրահամի մամուլի գրասենյակը տարածել է մրցելույթից առաջ Աբրահամի ողջույնի խոսքը, որտեղ նա ասում է, որ լավ մարզավիճակում է և ակնկալում է հայ հանդիսատեսի երկրպագությունը։









