Ադրբեջանցի աշակերտներին արվեստին հաղորդակից կդարձնեն բնության գրկում

18:51 • 29.03.12

Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը Կրթության նախարարություն կներկայացնի պատմական վայրերում դպրոցական պարապմունքներ անցկացնելու մասին առաջարկ: Այս մասին, ըստ Trend գործակալության, հայտնել է Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը:

Նրա խոսքով` պատմության ու կերպարվեստի դասընթացները կարող են անցկացվել արգելոցներում, թանգարաններում:

Նախարարը հույս է հայտնել, որ Կրթության նախարարությունն ուրախ կլինի նման առաջարկին և դրական պատասխան կտա:

Գարաևը հատկապես կարևորել է թատրոնի հանդեպ սերն աշակերտների մեջ սերմանալու հանգամանքը:

«Թատրոնի հանդեպ սերը պետք է ձևավորել դեռ մանկուց: Եթե ինչ-որ մեկը թատրոն է այցելում դպրոցն ավարտելուց հետո միայն, նա չի կարող այդ տարիքում լիովին հասկանալ այդ աշխարհը»,- ասել է նա: