Բակո Սահակյանը քննարկել է Արցախում ռուսաց լեզվի ուսուցման խնդիրները

20:04 • 29.03.12

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է «Ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում Ռուսաստանից և Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների: Այս մասին Tert.am-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել է հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին՝ այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա խորացման երաշխիք:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: