Հերթը հասավ Բելգիային. թագավորությունը փակում է Սիրիայում դեսպանատունը
Բելգիան փակում է Սիրիայում դեսպանատունը: Այս տեղեկությունն «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաստատել է Բելգիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
«Թագավորության արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսն այսօր հայտարարել է Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության փակման մասին», - ասել է նա:
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` տեխնիկապես դեսպանատունը կփակվի մարտի 31-ին, «երբ Սիրիան լքեն Բելգիայի դեսպանն ու դեսպանատան առաջին քարտուղարը»:
Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, արդեն փակել են Սիրիայում դեսպանատները:
Սիրիայում մեկ տարուց ավելի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև:









