Կոնգրեսականին վտարել են նիստերի դահլիճից` անպատշաճ արտաքին տեսքի համար

18:12 • 29.03.12

Ամերիկացի կոնգրեսական Բոբի Ռաշին վտարել են Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճից` ոչ պատշաճ արտաքին տեսքի համար:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, կոնգրեսականն աշխատանքի է ներկայացել ակնոցով ու մարզաշապիկով` այդ կերպ իր բողոքն արտահայտելով Օռլանդո քաղաքի ոստիկանների գործողությունների դեմ (ոստիկանը փետրվարի վերջին սպանել էր դեռահաս Թրեյվոն Մարթինին):

Ռաշը Կոնգրես է եկել կոստյումով, սակայն, երբ նրան հրավիրել են ամբիոնի մոտ, հանել է պիջակը և ակնոց դրել:

Հիշեցնենք, որ խանութից տուն վերադառնալու ճանապարհին 17-ամյա դեռահասին հետապնդել էր մի ոստիկան` «կասկածելի տեսք ունենալու համար»: Այնուհետև նա զրույցի էր բռնվել դեռահասի հետ, վիճաբանել,ինչը  ծեծկռտուքի էր վերաճել, այնուհետև կրակել նրա վրա: Հետագայում ոստիկանն արդարացել էր, թե պաշտպանվում էր:

Կոնգրեսական Ռաշն ասել է, որ Մարթինի սպանությունը «ռասայական խտրականության դրսևորում է»:

Խոսնակի պարտականությունները կատարող Գրեգ Հարփերը նկատողություն է արել կոնգրեսականին` նման արտաքին տեսքի համար: Սակայն արդյունքի չհասնելով` կարգադրել վտարել դահլիճից: