Հայաստանի դեղատներում հայտնվել են ադրբեջանական ներդիրով դեղեր

13:32 • 29.03.12

Հայաստանի դեղատներում օրեր առաջ հայտնվել են ադրբեջանական ներդիրով դեղեր, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղագործների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, ով չբացառեց, որ այդ դեղերը ներկրվել են հենց Ադրբեջանից:

«Այդ դեղերն արտադրված են Բելառուսիայում Ադրբեջանի համար: Կամ Ադրբեջանից գնվել և բերվել է Հայաստան կամ Բելառուսիայից բերվել է Հայաստան»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ նման օրինազանցությունը դեղերի ներկրման կարգում փոփոխությունների հետևանք է, որը կատարվել է մեկ տարի առաջ: Փոփոխությունից հետո ավելի հեշտ է դարձել ներկրումներ կատարելը, հետևաբար նաև կեղծելը:

Դեղերում հայերեն լեզով ներդիրների առկայությունն ըստ Զաքարյանի կարևոր հարց է, որով զբաղվում է իրենց կառույցը։

«Ներդիրները պետք է փոխվեն հայերեն, որ մարդիկ իմանան, ինչպես օգտագործեն: Մեր կազմակերպությունը աշխատում է այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց Զաքարյանը: