ԵՄ-ը փողոցներում ավելի շատ ոստիկան է ցանկանում տեսնել. Le Figaro

18:16 • 29.03.12

Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ Միության անդամ երկներն ի վիճակի չեն կրճատել փողոցում մահվան ելքով պատահարների թիվը և առաջարկել է մեծացնել ոստիկանների թիվը` համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար:

«Յուրաքանչյուր օր 86 մարդ է մահանում ԵՄ փաղոցներում և սա անընդունելի է», - ասել է ԵՄ հանձնաժողի Տրանսպորտի հանձնակատար Սլիմ Կալասը՝ Բրյուսելի կոնֆերանսի ժամանակ:

«Պատահարաների երեք հիմնական պատճառներն են ալկոհոլը, ամրագոտին կապելու պարտականությունից խուսափելը և երթևեկության կանոնները խախտելը: Օրենքները գործում են, եթե դրանք կիրառվում են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ոստիկանների բավարար քանակ՝ վերահսկողություն իրականացնելու համար և տրամադրել ֆինանսական միջոցներ », - ընգծել է Կալասը:

Հանձնակատարը առավել մեծ ուշադրության է արժանացրել մոտոցիկլից զոհվածներին, ինչի կիրառությունը գնալով զարգանում է: Նա խորհուրդ է տվել արգելել երիտասարդներին մոտոցիկլ վարել վարորդական իրավունք ստանալուց անմիջապես հետո, գրում է Le Figaro-ն: