Ֆրանսիական գյուղում հավեր կբաժանեն` թափոնների դեմ պայքարի համար
Ֆրանսիական գյուղի վարչակազմն առաջարկել է յուրաքանչյուր ընտանիքին 2 հավ տալ՝ օրգանական թափոնների քանակը կրճատելու համար:
Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան գյուղերից մեկի պաշտոնյաները ասել են, որ հավերը պետք է տարեկան սպառեն 150կգ օրգանական թափոն: Նրանք նշել են, որ բացի թափոններ սպառելուց, հավերը նաև կօգնեն ընտանիքներին` ձու ածելով:
«Սկզբում դա կատակ էր, բայց հետո մենք հասկացանք, որ դա շատ լավ գաղափար է», - ասել է գյուղապետը:









