Մայիսի 1-ից Վրաստանի խորհրդարանը կաշխատի Քութայիսիի նոր շենքում(լուսանկարներ)
Մայիսի 1-ից Վրաստանի խորհրդարանի նիստերը կգումարվեն նոր շենքում, հաղորդում է vz.ru-ն: Իշխանությունների խոսքով` խորհրդարանի տեղափոխումը Քութայիսի կնպաստի այդ շրջանի զարգացմանը, իսկ ընդդիմությունը, ընդհակառակը, գտնում է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է վերացնել քաղաքական կյանքը Թբիլիսիում:
Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավոր Գիա Ցագարեիշվիլին այսօր հայտնել է, որ խորհրդարանի տեղափոխումը «միայն մեկ մարդու` Սաակաշվիլիի ցանկությունն է»:
Մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը, Քութայիսիում կանցկացվի զինվորական շքերթ:
Նոր խորհրդարանի կազմը (150 պատգամավոր) կընտրվի աշնանը կայանալիք ընտրություններում:














