Գերմանական դատարանի վճռով` մաշկի գույնը հիմք է ոստիկանական ստուգուման համար
Գերմանիայի Կոբլենց քաղաքի վարչական դատարանը որոշում է կայացրել թույլատրել ոստիկաններին կասկած հարուցող քաղաքացիների ստուգում կատարել. խոսքը հատկապես վերաբերում է մաշկի գույնին:
Որոշումը կայացվել էր մարտի 27-ին՝ սևամորթ քաղաքացու գործի քննության ընթացքում: Ոստիկանները նրանից փաստաթղթեր էին պահանջել՝ իրենց գործողությունները մեկնաբանելով միայն մաշկի գույնով: Իրավապաշտպանները ոստիկաններին մեղադրել էին ռասսայական խտրականության մեջ: «Սևամորթ գերմանացիների նախաձեռնությունների» ներկայացուցիչ Թահիր Դելան հայտարարել է, որ ոստիկանության նման գործողություններն անօրինական են:
Տղամարդը ոստիկանների ուշադրությունն էր գրավել գնացքով ուղևորվելու ժամանակ, քանի որ օտարերկրացու տեսք է ունեցել: Նրանք որոշել էին ստուգել սևամորթի փաստաթղթերը՝ համոզվելու Գերմանիա նրա օրինական մուտք գործելու մեջ:
Տղամարդն էլ իր հերթին հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերը, քանի որ կասկածելի ոչինչ չէր արել: Իրավապահ մարմինները ստիպված են եղել ուժ կիրառել և ուղեկցել բաժին, որտեղ պարզ էր դարձել, որ նա իսկապես Գերմանիայի քաղաքացի է:
Պաշտպանելով իր իրավունքները գերմանացին ոստիկանությանը մեղադրել էր ռասայական խտրականության մեջ, սակայն դատարանը վճռել էր, որ որոշակի տարածքներում ոստիկանությունը ստուգումներ կարող է իրականացնել նույնիսկ եթե կասկած է հարուցում նրա արտաքինը:
Օտարերկյա արմատներ ունեցող մարդիկ առանց այն էլ ավելի շատ են տուժում, քան սևամորթները և դատարանի նման որոշումը նոր խտրականությունների առիթ կհանդիսանա, գրում է newsru.com-ը:









