Մենք մեր խնդիրը լուծել ենք, Ղարաբաղը դե ֆակտո մերն է. քաղաքական վերլուծաբան
Այս տարի լրացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության 20-ամյակը: Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի՝ այսօր կայացած ասոիլիսին անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ այս հանգամանքի մասին պաշտոնական հայտարարարություններ են աել թե՛ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ հակամարտող երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը:
«Ադրբեջանը դրական չի գնահատում Մինսկի խմբի աշխատանքները: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ Մինսկի խումբը, խնդիրը որ պետք է լուծեր, չի լուծել: Քսանամյա աշխատանքը ոչ միանշանակ է ընդունվել, ոչ միանշանակ վերաբերմունք է ստանում:Սակայն Մինսկի խումբը այն վերջին պատնեշն է, որը օգնում է հարցը լուծել առանց պատերազմի: Այն վիճակը, որ ունենք երկու երկրների միջև՝ խաղաղության իմաստով, այս խմբի աշխատանքի արդյունքն է»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:
Մինսկի խմբի նկատմամբ հնչած տարբեր արձագանքները նա առաջին հերթին կապում է այն բանի հետ, որ երկու պետությունների սպասելիքները այս խմբից տարբեր են:
«Մենք մեր խնդիրը լուծել ենք. Ղարաբաղը դե ֆակտո մերն է»,-ասաց Մանվել Ղումաշյանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ Ադրբեջանը ցանկություն էր հայտնել ԵԱՀԿ նախագահող երկրներից Ֆրանսիան փոխարինել ԵՄ-ով:
«Ի՞նչ կտա Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, եթե Ֆանսիան փոխարինվի ԵՄ-ով: Գրեթե ոչինչ, որովհետև Ֆրանսիան ԵՄ-ի բաղկացուցիչ երկիր է: Իսկ ԵՄ-ում բոլոր որոշումները իրականացվում են կոնսենսուսի միջոցով»,-ասաց նա:
Մամուլիս ասուլիսին ներկա «Արմմեդիա» գործակալության գլխավոր խմբագիր Աննա Մկրտչյանը իր խոսքում նշեց, որ չնայած ԵՄ-ն մեծ ակտիվություն և ներգրավվելու պատրաստակամություն էր հայտնել ԼՂՀ կարգավորման հարցոմ, բայց իրենք նշել էին, որ չեն գալիս փոխարինելու Ֆրանսիային, իրենք պարզապես գործում են զուգահեռ:
«Չնայած Ադրբեջանը պահանջում էր, որ Ֆրանսիան փոխարինվի ԵՄ-ով, բայց վերջերս Մեջլիսի փոխխոսնակը հայտարարեց, որ որևէ կողմի փոխարինումը մյուսով երկար գործընթաց է և նպատակահարմար չէ»,-ասաց նա:
Իսկ քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը նշեց, որ Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով մեզ կտա իրավունք պահանջելու, որպեսզի, Ղարաբաղը դառնա գործընթացում բանակցող կողմ:









