ՀԱԿ նախընտրական շտաբի պետը Լևոն Զուրաբյանն է

18:19 • 29.03.12

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի պետը կլինի Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանելով հարցին, թե ով է ղեկավարելու ՀԱԿ նախընտրական շտաբը:

«ՀԱԿ նախընտրական շտաբը կառուցվելու է կենտրոնական գրասենյակի հենքի վրա, և ՀԱԿ-ի շտաբի պետը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը»,-ասաց Արման Մուսինյանը:
Հարցին, թե ինչ նորույթներ կլինեն ներառված վաղվա ՀԱԿ-ի հանրահավաքի օրակարգում, Արման Մուսինյանն ասաց, որ վաղվա հանրահավաքին հանրության առաջ ելույթ կունենան մի քանի ՀԱԿ անդամներ, ովքեր առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից որպես պատգամավորի թեկնածուներ:

Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ՀԱԿ հերթական հանրահավաքը, որին կհաջորդի նաև երթ: ՀԱԿ-ի հանրահավքը և երթ անցակցնելը ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից: