ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս ճիշտն ասած ձեզ չպետք է հարցնեինք. Համլետ Հարությունյան
ՀՀԿ պատգամավոր, «Արցախ հայրենակցական միության» նախագահ Համլետ Հարությունյանը զարմանում է, որ քաղաքական ուժերի հրապարակած ցուցակները հետաքրքրություն է առաջացրել: «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս, ճիշտն ասած, ձեզ չպետք է հարցնեինք»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և, այդուհանդերձ, բացատրեց. «Յուրաքանչյուր կուսակցություն իր մարտավարությունն ունի, մենք ընտրել ենք այդ ձևաչափը՝ ոչ թե դաշնակցային սկզբունքով գործելու, այլ ներգրավվելով տարբեր կուսակցություններից գործիչներին մեր ցուցակները: Նրանք հասարակության կողմից հարգված մարդիկ են»:
Պատգամավորը հավատացնում է, որ կուսակցության ցուցակը թարմացված է և ըստ նրա՝ առաջին տեղերի 30%–ը երիտասարդներ են: Գործարարների նույնպես կուսացությունը իր ցուցակում չի ընդգրկել: «Գործարարները իրավական նորմերով ապացուցում են, որ իրենք գործարար չեն, և զբաղվում են նրանով, ինչը որ օրենքով չի արգելվում: ՀՀԿ-ն ասեց, որ գործարարներ չեն լինի և չկան: Մարդիկ տվել են իրենց բիզնեսը կառավարման, ամբողջ աշխարհում դա ընդունված է»,-ասաց նա:
Անդրադառնալով ցուցակի անհատ գործիչներին՝ ՀՀԿ պատգամավորը նաև խոսեց ցուցակում տեղ գտած Մանվել Գրիգորյանից: «Ձեզանից մեկը չկա, որ Մանվել Գրիգորյանին նվիրված մեծ ներբողներ գրած չլինի: Նա ազգային հերոս է և դա անուրանալի է»,-ասաց նա։









