Իտալիան Կադաֆիի 1,1 մլրդ արժողությամբ ակտիվներ է բռնագրավել

14:23 • 29.03.12

Իտալիայի ֆինանսական ոստիկանությանը առգրավել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Կադաֆիի ընտանիքին պատկանող 1.1մլդ եվրո արժողությամբ ակտիվները: Դրանց թվում են Fiat ավտոընկերության, Իտալիայի խոշորագույն բանկային UniCredit և ENI նավթային ընկերությունների բաժնեմասերը, Յուվենտուս ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը, մեկ շինություն Հռոմում, 2 ավտոմեքենա և 150ակր անտառ անտառային տարածք Պանտելերիա կղզում, գրում է «Ալ արաբիա»-ն:

Հաագայի միջազգային քրեական դատարանը պահանջում է, որ ակտիվների առգրավման փաստը ներառվի Լիբիայի անվտանգության նախկին ղեկավարի և մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ մեղադրվող Կադաֆիի որդու` Սեիֆ ալ Իսլամի դատական գործերում: