Իզմիրում 3800 անձից խաբած ցանցահենների խումբ է ձերբակավել

16:30 • 29.03.12

Իզմիրի շրջանի ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակավել է յոթ հոգանոց մի խումբ, որը խարդախությամբ մոտ 5 մլն լիրա էր ստացել 3800 քաղաքացիներից:

Պարզվել է, որ հանցախմբի յոթ անդամները երկու տարվա ընթացքում միայն «օնլայն շփում» են ունեցել և միմյանց անձնապես ծանոթ չեն եղել:

Հանցագործներն ինտերնետային կայք են ստեղծել, որտեղ այցելող օգտատերերի բանկային քարտերի տվյալները պատճենվել են և նրանց հաշվեհամարներից գումար է յուրացվել:

Ոստիկանությունը մեկ տարի շարունակ հետապնդել է նրանց, և պարզել, որ նրանք բնակվում են Անկարա, Ադանա, Մերսին և Չորում քաղաքներում են ապրում: