Ճապոնիայում վերջին երկու տարում առաջին անգամ 3 հանցագործ է կախաղան բարձրացվել

09:41 • 29.03.12

Ճապոնիայում 2010 հուլիսից առաջին անգամ մահապատժի է դատապարտվել և կախաղան են բարձրացվել 3 հանցագործ, ովքեր մեղադրվել էին սպանության մեջ, իսկ նրանցից մեկը մոլագար մարդասպան է եղել:

Իշխանության հայտարարությամբ` հանցագործներին կախաղան են բարձրացրել Տոկիոյում, Հիրոսիմայում և Ֆուկուոկայում, գրում է lenta.ru-ն:

Անցած տարի Ճապոնիայում մահապատժի ոչ մի դեպք չէր գրանցվել, ինչի համար Տոկիոն մեծ գովասանքների էր արժանացել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից:

Սակայն այս տարի երկրի Արդարադատության նոր նախարար Տոսիո Օհավան հասկացրել էր, որ չի տատանվի մահապատժի դատավճիռներն ի կատար ածելու վերաբերյալ հրամաններ տալու հարցում:

«Բնակչությունը կողմ է մահապատժին և ես պետք է իրականացնեմ իմ պարտականությունը», - հայտարարել էր նախարարը:

Հավելենք, որ Արդարադատության տվյալով այժմ Ճապոնիայի բանտերում մահապատժի դատապարտված 135 մարդ, իսկ որոշներն էլ տարիներով սպասում իրենց վճռի իրականացմանը: