Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլն իր $30-հազարանոց Breguet ժամացույցով լուսանկարը «կոլաժ» է անվանել (լուսանկարներ)

23:35 • 29.03.12

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը լրագրող Վյադիմիր Սոլովյովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երբեք 30 հազար դոլար արժողությամբ Breguet ժամացույց չի կրել (նման ժամացույցով նրան լուսանկարել են անցած տարի Ուկրաինայի լրագրողները): Սակայն պատրիարքը խոստովանել է, որ այդպիսի ժամացույց նա իսկապես ունի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Երբ մենք հոգևոր ծառայության հագուստ ենք հագնում, ժամացույց կրելը անհնար է, հարմար չէ այն կրել: Երբ ես նայում էի այդ լուսանկարին հանկարծ հասկացա, որ դա կոլաժ է: Բայց երբ այդ լուսանկարը տարածվեց, ես գնացի և սկսեցի փնտրել: Հասկանում եք, շատերն են գալիս և նվերներ են տալիս: Եվ հաճախ տուփեր են դրված, որոնք չես բացում և չգիտես, թե դրանցում ինչ կա: Ես նկատեցի, որ իսկապես այնտեղ Breguet ժամացույց կա: Այդ պատճառով ես երբեք չեմ մեկնաբանել, թե նման ժամացույց պատրիարքը չունի: Քանի որ, այո նման ժամացույցով տուփ կա, որը երբեք չեմ կրել», - ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Breguet ժամացույցով պատրիարք Կիրիլին լուսանկարել էր VIP.glavred պարբերականի թղթակիցը, Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի Ուկրաինա կատարած այցի ժամանակ: Նկարներից մեկում պատրիարք Կիրիլը ուշադիր զննում է իր դաստակը, որի վրա ժամացույցն է:

 

Глава РПЦ Патриарх Кирилл