Մալիշկան իրարանցում է ստեղծել իռլանդական փողոցներում (տեսանյութ)

17:19 • 29.03.12

Իռլանդիայում Մալիշկա անունով կրկեսային փիղը փախել է կրկեսից, գրում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Քորքի կոմսությունում: Բարեբախտաբար, Մալիշկայի արարքներից մարդ չի տուժել:

Ականատեսների վկայությամբ` 2.5-տոննայանոց փիղն ինչ-որ ելք է գտել կրկեսից և դուրս պրծել փողոց: Կենդանի վարժեցնողները փորձել են հանգստացնել նրան, սակայն ապարդյուն:

«Սրճարանի այցելուներից մեկն ապշահար ինձ ասաց` «նայիր, փիղ է վազում», ես էլ ասացի` «եղավ, քո ասածն է», սակայն երբ պատուհանից դուրս նայեցի, հասկացա, որ…», - պատմել է սրճարաններից մեկի աշխատակցուհին:

Վերջիվերջո, Մալիշկային հաջողվել է հանգստացնել և վերադարձնել կրկես: Կենդանի վարժեցնողների խոսքով` փիղը փախել էր, քանի որ չէր ցանկանում ցնցուղ ընդունել:

Մալիշկան այժմ իրեն շատ լավ է զգում և պատրաստվում է ելույթներին: