Մանթաշովի արձան՝ Աբովյան փողոցում

20:45 • 29.03.12

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ մայրաքաղաքի կենտրոնում Մանթաշովի արձանը տեղադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը դեռևս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել:

Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները: