Մեքսիկական քաղաքում 5 ոստիկան է գնդակահարվել

10:18 • 29.03.12

Մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքի սահմանի մոտ զինված հանցագործը 5 ոստիկան է սպանել, ևս 2-ը վնասվածքներ են ստացել, գրում է The Guardian-ը:

Հավելենք, որ փետրվարին «Նյու Խուարես» կարտելն իր վրա էր վերցրել 5 ոստիկանի սպանության պատասխանատվությունը: Սպանություններից հետո հանցագործները սպառնացել էին, որ ոստիկանական բաժանմունքի ղեկավարի հրաժարական չտալու դեպքում, օրական մեկ ոստիկան կսպանեն: Ուստի քաղաքի 2500 ոստիկաններն էլ, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես տեղափոխվել էին հյուրանոցներ: