Ռուսաստանցիների 62%-ը կողմ է մահապատիժը վերականգնելուն

21:11 • 29.03.12

«Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից հարցված ռուսաստանցիների մեծամասնությունը (62%) համոզված է, որ Ռուսաստանում պետք է վերականգնել մահապատիժը:

Հարցման մասնակիցները կարծում են, որ մահապատիժ պետք է իրականացվի անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների (72%), սպանության (64%), ահաբեկչության (54%), թմրանյութերի տարածման (28%) և պետական դավաճանության (12%) դեպքում:

Եղել են նաև այնպիսիք, ովքեր կարծում են, թե պետք է մահապատժի ենթարկել լրտեսության (6%), կրոնական սուրբ վայրերի պղծման (5%), կաշառակերության (5%), գողության, թալանի և կողոպուտի (4%) համար: Նման իրավիճակ է բացահայտել ուսումնասիրությունը, որը իրականացվել է մարտի 24-25-ը Ռուսաստանի 43 վարչական միավորներում 3,000 հարցվածների մասնակցությամբ

Նրանում, որ մահապատժի դատավճռի կայացման և իրականացման հարցում պետք է հավատարիմ մնալ ընդունված մորատորիումին, համոզված է հարցվածների 21%-ը, իսկ մահապատժի լիակատար վերացմանը կողմ է հարցվածների 5%-ը: