Մոսկվայում թուրք գործարարների վրա են հարձակվել

15:11 • 29.03.12

Մոսկվայում երկու թուրք գործարարների վրա հարձակում է տեղի ունեցել, որոնցից մեկը կին է: Ւնչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, 1976 թ.-ին ծնված թուրք տղամարդու, և 1973 թ.-ին ծնված կնոջ մեքենայի առաջ արգելակել է երկու մեքենա: Մեքենաներից իջած 3 անհայտ անձինք հարձակվել են գործարարների վրա, ծեծել նրանց և գողացել կնոջ պայուսակը, որում եղել է մոտ 40 հազար ռուբլի և փաստաթղթեր: Ենթադրվում է, որ հարձակումն իրականացնողները կովկասցիներ են եղել:

Դեպքի վայր ժամանած բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել Թուրքիայի քաղաքացի գործարարներին: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ թուրք գործարարները Ստամբուլից են և 5 տարի է բնակվում են Մոսկվայում: Տղամարդը մանկական հագուստ արտադրող ընկերության սեփականատեր է, իսկ կինը` ընկերության գործադիր տնօրենը: