ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Քաղաքական և Գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպումը

18:06 • 29.03.12

Մարտի 29-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Քաղաքական և Գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպումը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը և Կոմիտեի` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները և պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» և խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին:

Դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: