Ռուս տղամարդը երեխաների աչքի առաջ սպանել է կնոջը՝ չպատրաստված ճաշի համար

16:15 • 29.03.12

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի 30-ամյա բնակչին իր 28-ամյա կնոջը դաժանորեն սպանելու մեղադրանք է առաջադրվել: Սպանության ականատես են դարձել նրանց մանկահասակ երեխաները, իսկ շարժառիթը՝ չպատրաստված ճաշը:

Հետաքննության տվյալով՝ մարտի 28-ին կասկածյալը տանն է եղել, վիճել է կնոջ հետ և դաժանորեն ծեծել գոտիով:

Կնոջ տանջանքները մի քանի ժամ են տևել, իսկ 2 և 4 տարեկան երեխաներն այդ ողջ ընթացքում այնքան բարձ են գոռացել, որ հարևանները լսել են և շտապել օգնության:

Սակայն կնոջ ստացած մարմնական վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի հետ` դատաբժշկական փորձաքննության արդյունքում 40 կապտուկներ էին հայտնաբերվել նրա մարմնի վրա:

Հարցաքննության ժամանակ, տղամարդը պարզաբանել է, որ գոհ չէր կնոջից, քանի որ տան պարտականությունները վատ էր կատարում, իսկ վերջին «սխալն» էլ ժամանակին չպատրաստված ճաշն էր: Տղամարդը նշել է նաև, որ դուր չէր գալիս, երբ կինը ընկերներուհիների հետ խմում էր:

Այս պահին երեխաները խնամակալության մարմնի խնամքին են հանձնված և եթե նրանց տատիկը հրաժարվի խնամել երեխաներին, նրանք կհանձնվեն մանկատուն, գրում է newsru.com-ը: