Լեհաստանում ավտոբուսը բախվել է բեռնատարին. 8 զոհ
Լեհաստանի հարավում խոշոր ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 10-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել Ժիվեց քաղաքից ոչ հեռու գտնվող մայրուղում: Ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային, ինչի հետևանքով 7 մարդ տեղում մահացել է ևս մեկը՝ հիվանդանոցում:
Հավելենք, որ ավտոբուսում 16 հանքափոր է եղել, ովքեր վերաառնալիս են եղել աշխատանքային հերթից: Բեռնատար մեքենայի վարորդը չի տուժել, իսկ տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:
Դեպքի մանրամասները ճշտվում են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:









