Սելիմ լեռնանցքը դեռ փակ է. որոշ ճանապարահներում առկա է մերկասառույց
Այսօր ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, իսկ որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ :Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:









