Ռուսաստանին մտահոգում է Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում թուրքական գործոնը
Ռուսաստանը փորձում է գտնել իր դերը տարածաշրջանում և մերձավոր Արևելքում և մտահոգված է թուրքական գորոծոնով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ով վերջերս է մասնակցել «Թուրքական գործոնը մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին։
Ըստ նրա՝ գիտաժողովը կարևոր էր ոչ միայն գիտական առումով, այլ նաև քաղաքական:
«Ռուսաստանը փորձում է գտնել իր դերը տարածաշրջանում և մերձավոր Արևելքում»,-ասաց Սաֆրաստյանը և ավելցրեց, որ այն ցույց տվեց, որ Ռուսատանը մտահոգված է թուրքական գործոնով։
Իր զեկույցում Սաֆրաստյանը ներկայացրել էր թուրքական գործոնը, կառուցվածը և դինամիկան: «Ընդհանուր բնութագրեցի և ներկայացրի տասնամյակների ընթացքում այն, ինչ դինամիկա է ունեցել: Թուրքիան երեք անգամ ներխուժել է հարավային Կովկաս: Խորհրդային փլուզումից հետո արդեն այլ կերպ է հանդես գալիս և Ռուսատանի տարածքում և մերձավոր Արևելքում, ԱՊՀ տարածքում: Թուրքական գործոնը վերածվել է խաղաղ ճանապարհով թուրքական էքսպանսիայի տարածմանը՝ և պանթուրքիստական և իսլամիստական ուղությունների տարածմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ նաև Թուրքիան աշխարահաքաղաքական պայքարում սկսել է իր դիրքերն ամրապնդել:
Բացի այդ՝ գիտաժողովին թուրքագետը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը և նկատել, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Ռուսաստանն ընդունելով Ցեղասպանության փաստը և դատապարտելով այն, այդուհաներձ «հետ է մնում Ֆրանսիայից»:
Բոլոր զեկույցները, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, կհրապարակվեն նաև առանձին գրքով: Թուրքագետը նաև ավելացրեց, որ Ադրբեջանում գիտաժողովի նշանակությունը շատ լավ հասկացան և արդեն այդ թեմայով հրապարակում է եղել, որտեղ նշվել է, որ հայրեը փորձում են փչացնել ռուս-թուրքական հարաբերուըթյունները:









