Իրաքի իշխանությունները մտադիր են Սադամ Հուսեյնի աճյունը վերահուղարկավորել
Իրաքի իշխանությունները ցանկանում են Սադամ Հուսեյնի աճյունը մեն այլ վայրում վերահուղարկավորել` դեպի գերեզման զանգվածային ուխտագնացությանը վերջ դնելու նպատակով: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդմամբ, Իրաքի մահապատժի ենթարկված նախագահի ազգականները երկրի ներքին գործերի նախարարությունից արդեն պաշտոնական ծանուցում են ստացել:
Ընտանիքին առաջարկվել է վերահուղարկավորման համար մեկ այլ վայր փնտրել:
Այս որոշման դեմ պայքարին է միացել նաև Սալահ-էդ-Դին նահանգի նահանգապետը, որի տարածքում գտնվող Թիքրիթ քաղաքի արվարձան` իր հայրենի Ալ Աուջա բնակավայրում թաղված է Սադամ Հուսեյնը: Նրանք մտադրվել են հասնել կառավարության որոշման չեղարկմանը: Նահանգապետը բացատրել է, որ իշխանությունները վախենում են Հուսեյնի ժողովրդականության աճից, քանի որ մարդկանց հոսքը դեպի գերեզման տարեց տարի ավելանում է:
Դեռ 2012թ. հունվարի վերջին, Ալ Աուջա գերեզմանատանը ոստիկանական ստորաբաժանումներ տեղակայվեցին, որոնք ձերբակալության սպառնալիքով մարդկանց արգելում էին Հուսեյնի գերեզման այցելել: Դրանից 2 տարի առաջ`
2009 թվականի հուլիսին իրաքյան իշխանություններն արգելեցին էքսկուրսիաներ անցկացնել այնտեղ:
Հիշեցնենք, որ Իրաքը 1979-2003 թվականներին ղեկավարած Սադամ Հուսեյնը գահընկեց արվեց ամերիկացիների ու նրանց դաշնակիցների կողմից, 2003 թ-ի իրաքյան երկրորդ պատերազմի ժամանակ: 2006 թվականին Հուսեյնը մահապատժի ենթարկվեց` մարդկության դեմ հանցագործությունների համար:









