Սերժ Սարգսյանը Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:














