Շվեդիայի ՊՆ նախարարը հրաժարական է տվել զենքի գործարանի պատճառով

16:07 • 29.03.12

Շվեդիայի պաշտպանության նախարար Սթեն Թոլգֆորսը հրաժարական է տվել վերջերս ծագած սկանդալի պատճառով, երբ իշխանությունը ծրագրել էր Սաուդյան Արաբիայում հիմնել զենքի արտադրության գործարան, գրում է Associated Press-ը:

«Նախարարը հրաժարական է տվել իր ցանկությամբ», - ասել է կառավարության մամուլի քարտուղար Ռոբերտ Ալենիուսը:

Սկանդալն առաջացել էր այն ժամանակ, երբ տեղի լրատվամիջոցները պարզել էին, որ շվեդական պաշտպանական վարչությունը գաղտնի բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ՝ հակահրթիռային միջոցների վերանորոգման և զարգացման համար գործարան կառուցելու հարցով:

Չնայած Շվեդիայում Սաուդյան Արաբիայի հետ սպառազինության առևտուրն արգելված չէ, սակայն տեղի դիտորդները ենթադրել էին, որ նախարությանը փորձում է խուսափել այդ հարցի հասարակական քննարկումից:

Թե ով կփոխարինի նախարարին, դեռ չի տեղեկացվում: